Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ 2022ԹՎ ՀԱՄԱՐ

Ստորև Ձեզ ենք ներկայացնում 2022թ.-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի կողմից կազմակերպվող շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացների թեմաները և ՇՄԶ փետրվար ամսվա ժամանակացույցը:
2022թ. ՇՄԶ դասընթացների թեմաները տարվա ընթացքում կարող են լրացվել՝ հիմք ընդունելով Ձեր առաջարկները, ինչպես նաև Պալատի կողմից իրականացվող հարցումների արդյունքները:
Յուրաքանչյուր ամսվա սկիզբ Ձեզ կներկայացվի նաև տվյալ ամսվա ՇՄԶ դասընթացների ժամանակացույցը՝ առավել մանրամասն տեղեկատվությամբ (դասախոս, պաշտոն, դասընթացի վայրը և ձևը՝ առկա կամ հեռավար):
Հիշեցնում ենք, որ Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ  միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների: