Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ

ՇՄԶ-«ԱՄՍ 320 – Էականությունը աուդիտի պլանավորման և իրականացման գործընթացում և ԱՄՍ 510 – Սկզբնական աուդիտի առաջադրանքներ – սկզբնական մնացորդներ»

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,

համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

«ԱՄՍ 320 – Էականությունը աուդիտի պլանավորման և իրականացման գործընթացում և ԱՄՍ 510 – Սկզբնական աուդիտի առաջադրանքներ – սկզբնական մնացորդներ»

թեմայով:

Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Քեյ-Փի-Էմ-Ջի Գերմանիայի ավագ մենեջեր

Մարինա Ենգիբարյանը

Դասընթացը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 10-ին  ժամը 18:30-ից մինչև 20:30, հեռավար:

Դասընթացին կարող եք մասնակցել միայն հեռավար տարբերակով։ 

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 14400 /տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 12000 /տասներկու հազար / ՀՀ դրամ:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 9-ը  զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ info@caaa.am, հեռախոս 077 249178,  010 249178 /207/:

Դասընթացի արժեքը կարող եք  փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ