Դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը կազմակերպում է
«Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն» թեմայով դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի որակավորված աուդիտոր, վերստուգիչ հանձնաժողովի անդամ, «Ալֆա Աուդիտ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն
Լավրենտի Պողոսյանը
Դասընթացի տևողությունը 50 ժամ է /20 դաս/, շաբաթական 3 անգամ /19:00-21:00/:
Արժեքը՝ 72 000 դրամ ՝ ներառյալ դասագրքի և այլ ուսուցողական նյութերի վճարը:
Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները՝
- Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
- Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառում,
- Ընթացիկ ակտիվների հաշվառում,
- Սեփական կապիտալի հաշվառում,
- Պարտավորությունների հաշվառում,
- ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները՝ հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում:
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության տեղեկանք:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև նոյեմբերի 7-ը: Գրանցվելու համար դիմորդը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում` այստեղ,
- անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճեն,
- դասընթացի համար վճարումը հավաստող փաստաթուղթ:
Առցանց գրանցվելու համար խնդրում ենք դիմումի ստորագրված տարբերակը ուղարկել Պալատի էլ. փոստին info@caaa.am ՝ կցելով անձը հաստատող փաստաթղթի և վճարման անդորրագրի պատճենները:
Հասցե՝ Մոնթե Մելքոնյան 46/2:
Դասընթացի արժեքը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ
Մեր համատեղ ջանքերը կերաշխավորեն Ձեր մասնագիտական առաջընթացը: